Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ
Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդները կարելի է բնորոշել որպես XXI դարի բժշկություն և հայտնի է վեգետատիվ ռեզոնանսային թեստ անունով։ Այն բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ` թեստային համակարգով, ստուգվում են օրգանիզմի շուրջ 21 հազար ցուցանիշներ` հնարավորություն տալով նաև ճշտելու այդ ցուցանիշների առկայությունն օրգանիզմում։ Մեթոդի հիմքում օրգանիզմի նորմալ և ախտաբանական երևույթներն են։ Ցուցանիշների արդյունքների ճշգրտությունը կախված է նաև բժշկի մասնագիտացումից՝ որքանով է ճիշտ պատկերացնում փոխադարձ կապերը, այս կամ այն հարուցիչների դերն օրգանիզմի տարբեր գործընթացներում և այլն։
Մեթոդը հնարավորություն է տալիս ստանալ օրգանիզմի ամբողջական պատկերը, դեռ ավելին՝ պարզելու օրգանիզմի նախատրամադրվածությունն այս կամ այն հիվանդության հանդեպ, տեսնելու առողջ օրգանիզմում առկա թույլ օղակները՝ որտեղից ինչ սպասել առաջիկայում։ Այսինքն` ունի կանխարգելիչ նշանակություն։ Ախտորոշման ճշգրտությունը կազմում է 93-96%։ Սա բավականին բարձր ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ առ այսօր` ստուգելով ընդամենը մեկ պարամետր, ամենաբարձր ճշգրտության տոկոսն ուներ միջուկամագնիսական ռեզոնանսը՝ 91%:
Քանի որ ախտորոշիչ համակարգը հնարավորություն է ընձեռում որոշել այս կամ այն ցուցանիշը՝ դրանց հիման վրա կարելի է պարզել նաև, թե որ դեղորայքը ինչ ազդեցություն ունի։ Նույն կերպ հնարավոր է օրգանիզմից հանել ստացված ցուցանիշները բնորոշող էլեկտրամագնիսական տատանումները` դրանք ձևափոխելով, օրգանիզմին վերադարձնել ու «պատվիրել» այն պատկերը, ինչ պատկեր ցանկանի է ստանալ տվյալ օրգանիզմում։ Այսինքն, դեղն ընդունելուց առաջ կանխատեսել արդյունքը։ Հիշատակման է արժանի պրոֆեսոր Արտակ Հովսեփյանի նորամուծությունն այս մեթոդում։ Նա ստեղծել է համակարգ, որը բժշկին հուշում և թելադրում է ամեն հաջորդ քայլը՝ կախված նախորդ քայլի արդյունքից։ Մեթոդն այսօր մեծ կիրառություն և տարածում ունի Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ավստրիայում, Իտալիայում և այլ երկրներում։ Այդուհանդերձ, որպես ոչ ավանդական մեթոդ՝ այն երբեմն արժանանում է դասական բժշկության կողմնակիցների թերահավատ վերաբերմունքին։ Սակարկելի է մնում վեգետատիվ ռեզոնանսային թեստի ոչ ավանդական բժշկության դասակարգումը, քանի որ նրա կիրառումը հիմնվում է դասական բժշկության գիտելիքների վրա։ Մեթոդի կիրառման պայմաններում բուժման արդյունավետությունը կազմում է.
- լավացում` 85-90%,
- հարաբերական լավացում` 3-4%,
- անփոփոխ` 3-4%։
Այսօր բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման համար նախատեսված այս սարքավորումները տեխնոլոգիապես առաջատար են և լավագույններից են աշխարհում։
ԴԵՏՈՔՍ առողջության պահպանման և վերականգնման կենտրոն |
Հասցե. ՀՀ, 0014, Երևան, Տիգրան Մեծ պող, շենք 53 Հեռախոս. +374 10 57 30 99, +374 94 88 55 21 Էլ. փոստ. [email protected] |
Կարդացեք նաև
Իրիդիոսքրինինգը աչքի ծիածանաթաղանթով 24 օրգանների ախտահարման մակարդակի կանխարգելիչ ախտորոշման եղանակ է...
Ռադիովիրաբուժությունը գլխուղեղի ուռուցքների բուժման գործընթացում լուրջ առաջընթաց է: Նեյրովիրաբուժական վիրահատությունները մշտապես ամենածանր վիրհատությունների շարքին են դասվել...
Ծանրաբեռնվածության Տրեդմիլ թեստը ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստի տեսակ է, որի ժամանակ հիվանդը քայլում/վազում է շարժվող վազքուղու վրա, և զուգահեռաբար իրականացվում է էլեկտրասրտագրության (ԷՍԳ) շարունակական գրանցում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն